Հայաստանի հավաքականը սկսել է Ազգերի լիգայի հանդիպումների նախապատրաստությունը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերի 20-ին սկսել է ուսումնամարզական հավաքը՝ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի C2 խմբի հանդիպումներին ընդառաջ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ թիմն անցկացրել է առաջին մարզումը։

Սեպտեմբերի 21-ին հավաքականին կմիանան Նարեկ Հովհաննիսյանը, Նարեկ Գրիգորյանը, Էդուարդ Սպերցյանը, Նաիր Տիկնիզյանը, Արտյոմ Բանդիկյանը, Էդգար Սևիկյանը, Ստյոպա Մկրտչյանը, Արթուր Սերոբյանը, Ժիրայր Շաղոյանը, Կարեն Մուրադյանը, Խուլիո Բուենոն և Արայիկ Էլոյանը։

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի հավաքականը կընդունի Լատվիային, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիային։ Այնուհետև թիմը արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի և Չեռնոգորիայի հավաքականների դեմ։

Leave a Comment