Սեպտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 49-ամյա Արմեն Ա․-ի վարած «Subaru» մակնիշի, Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Կարեն Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Ժիրայր Ս․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է վիրավորների ինքնությունը։
