«Ռոմա»-«Ինտեր»՝ 2-2․ Մխիթարյանը չի մասնակցել խաղին

Իտալիայի Սերիա Ա-ի 2026/27 թթ. մրցաշրջանի 5-րդ տուրի կենտրոնական խաղում Հռոմի «Ռոման» «Օլիմպիկոյում» ոչ-ոքի գրանցեց գործող չեմպիոն Միլանի «Ինտերի» հետ՝ 2-2։

Դուբլերի հեղինակ են դարձել Մանու Կոնեն և Լաուտարո Մարտինեսը։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր, սակայն թիմի գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն փորձառու կիսապաշտպանին խաղալու հնարավորություն չտվեց։

Այս ոչ-ոքիից հետո «Ռոման» և «Ինտերը» 13-ական միավորով շարունակում են համատեղ գլխավորել Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։

Leave a Comment