Իրանի զինված ուժերը Հորմուզի նեղուցի երկնքում ոչնչացրել են Orbiter տեսակի հետախուզական անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հայտնել է Իրանի բանակի մամուլի ծառայությունը։
«Այսօր՝ ժամը 18։30-ին, Orbiter հետախուզական անօդաչու թռչող սարքը Հորմուզի նեղուցի երկնքում խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգի կրակից»,- հայտարարությունը մեջբերում է Mehr գործակալությունը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։