Իրանի հետախուզության նախարարությունը հայտնել է ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունեցող երեք «գործող բջիջների» բացահայտման և չեզոքացման մասին, հայտնել է Մեհր գործակալությունը։
Նախարարության հաղորդմամբ՝ Արևմտյան Ադրբեջան նահանգի Փիրանշահր շրջանում կանխվել է անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյայի դեմ ծրագրվող սպանության փորձը։ Գործողության ընթացքում ենթադրյալ անջատողական խմբավորման անդամը զինված բախման հետևանքով սպանվել է։
Ալբորզ նահանգում, ըստ Իրանի իշխանությունների, ձերբակալվել է մի անձ, որը, ենթադրաբար, կապված է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ։ Իրանական կողմի պնդմամբ՝ նա միապետական խմբավորման հրահանգով պատրաստվում էր դիվերսիոն գործողություններ իրականացնել և փոխանցել թիրախավորված անձանց վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև ԻՀՊԿ-ի և «Բասիջի» որոշ ռազմական օբյեկտների կոորդինատներ։
Քերման նահանգում ևս, ըստ նախարարության, հայտնաբերվել և ձերբակալվել է ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունեցող կազմակերպված բջիջի անդամների։ Իրանական կողմի համաձայն՝ նրանք ձերբակալվել են նախքան որևէ ենթադրյալ դիվերսիոն գործողություն իրականացնելը։
