Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ





Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ

Սեպտեմբերի 19-ին, Արցախյան պատերազմներում զոհվածների ծնողների և հարազատների նախաձեռնությամբ, կազմակերպվել է սգո երթ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ի հիշատակ հայրենիքի կորստի և ի խոնարհումն մեր նահատակների։

Միասնական լուռ երթը հարգանքի տուրք է Արցախի ազգային-ազատագրական պայքարի բոլոր տարիներին՝ 1988–2023 թթ., իրենց կյանքը Հայրենիքի անվտանգությանն ու պաշտպանությանը նվիրաբերած հայորդիներին։

Երթի մասնակիցները հիշատակեցին նաև անհայտ կորածներին, Բաքվում պահվող մեր հայրենակիցներին, պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով զոհված խաղաղ բնակիչներին, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ի ողբերգական պայթյունի զոհերին։

 Երթի մասնակիցներն իրենց հետ բերել էին զոհվածների և անհայտ կորածների լուսանկարներ, ծաղիկներ, Հայաստանի ու ադրբեջանական զորքերի կողմից օկուպացված Արցախի դրոշները։

Աղբյուրը` Panorama.am




Leave a Comment