Հրշեջները մարել են Երևանում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհի ժամանակ շենքի 4-րդ և 5-րդ հարկի 12 բնակիչ տարհանվել է, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է սեպտեմբերի 20-ին՝ ժամը 15։21-ին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։09-ին, մարվել՝ 16։38-ին։ Այրվել է 5 հարկանի շենքի տանիքը՝ մոտ 80 քմ և ներսում փայտե ու կենցաղային իրեր։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից շենքեր։

Leave a Comment