Ե՞րբ է հիվանդությունը պատժից ազատվելու հիմք, և ո՞վ է որոշում դա

ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածով նախատեսվում է, որ եթե համապատասխան առողջական խնդիրը ի հայտ է եկել մինչև դատավճիռ կայացնելը և դրա պատճառով պատիժ նշանակելն անհնար է, պատժի նշանակումը հետաձգվում է։ Իսկ եթե հիվանդությունն ի հայտ է եկել դատավճռից հետո և անհնար է դարձնում պատիժը կրելը, անձը կարող է ազատվել պատիժը կրելուց։  Գործող օրեսդրությամբ սահմանվում է, որ առողջական վիճակի փոփոխության հարցը համապատասխան հանձնաժողովը քննության է առնում 6 ամիսը մեկ։

Մյուս կողմից անձը պատժից վերջնականապես չի ազատվում հիվանդության հիմքով։ նա ազատվում է մինչև այն պահը, երբ համապատասխան հանձնաժողովը կարձանագրի, որ անձի առողջական վիճակը բավարար է պատիժը կրելու համար։

Հիվանդության հիմքով պատժից ազատման ինստիտուտը բարելավելու նպատակով վերջերս հանրային քննարկման էր ներկայացվել օրենքի նախագիծ։ Նախագծի համար հիմք էր հանդիսացել վճռաբեկ դատարանի որոշումը։

Պաշտպանական թիմը նորից դիմել էր Քրեակատարողական հիմնարկ՝ դատապարտյալի առողջական վիճակի նորից գնահատման և պատժից ազատման նոր դիմում պատրաստելու համար։

Թեման Iravaban.net-ի «Իրավական շաբաթի» շրջանակներում ներկայացրել են ՀՀ արդարադատության նախարարության ՔՕ, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի ավագ մասնագետ Նաիրա Ղարիբյանը և «Ինտոտո իրավական հետազոտությունների կենտրոնի» հիմնադիր, փաստաբան Լիլիթ Հայրապետյանը։

Leave a Comment