Սերժի առաջարկը, Վանո-Քոչարյան կոնֆլիկտը, Վազգենի ճակատագիրը, Դեմիրելի զրույցը, Ասադի զանգը

Սերժի առաջարկը, Վանո-Քոչարյան կոնֆլիկտը, Վազգենի ճակատագիրը, Դեմիրելի զրույցը, Ասադի զանգը

«Առանց ֆիլտրի» հաղորդման հյուրն է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը։

Հաղորդման ընթացքում Հարությունյանը խոսել է մասնագիտության ընտրության, ուսանողական հետաքրքիր տարիների մասին, թե ինչպես են իրեն վստահել գործարանների տնօրենների պաշտոնները, խոսել է նաև Չարենցավանում քաղաքապետության շրջանից։

Խոսրով Հարությունյանը պատմել է անկախության առաջին տարիներին իր ունեցած մոտեցումների և Ղարաբաղյան շարժման զարգացումների մասին։ Նա անդրադարձել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ստացած առաջարկին և դրանից անմիջապես հետո առաջացած դժվարություններին։

ՀՀ նախկին վարչապետը վերհիշել է Թուրքիայի վարչապետի հետ հացահատիկի շուրջ տեղի ունեցած զրույցները, խոսել՝ այդ շրջանում Հայաստանում եղած պարենային ճգնաժամի մասին։

Հարությունյանը նաև ներկայացրել է, թե ինչպես և ում կողմից է առաջարկ ստացել գլխավորելու Ազգային ժողովը։ Ներկայացրել է իր, Վանո Սիրադեղյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև առաջացած կոնֆլիկտը և իր առաջադրած նախապայմանները։

Հաղորդման ընթացքում Խոսրով Հարությունյանը նաև ընդգծել է Հոկտեմբերի 27-ի բացահայտման կարևորությունը, անդրադարձել է Վազգեն Սարգսյանի սպանության հնարավոր դրդապատճառներին և այդ շրջանում առկա պետական համակարգի խնդիրներին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment