Մբապեն այսօր աշխարհի լավագույն խաղացողն է․ Զիդան

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, թե ում է համարում այսօրվա դրությամբ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։

54-ամյա մասնագետը նշել է Մադրիդի «Ռեալի» աստղային հարձակվող Կիլիան Մբապեին։

«Մբապեն աշխարհի լավագույն խաղացողն է։ Նա ունակ է հանդես գալ հարձակման գծի բոլոր երեք դիրքերում, բայց անձամբ ինձ հատկապես դուր է գալիս նրան տեսնել ձախ եզրում»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։

Հիշեցնենք, որ լեգենդար նախկին կիսապաշտպանը Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի ղեկը ստանձնել է ԱԱ-2026-ից հետո՝ այդ պաշտոնում փոխարինելով Դիդիե Դեշամին։

Leave a Comment