
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 15։21-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում ծուխ է նկատվում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։09-ին, մարվել՝ 16։38-ին։ Այրվել է 5 հարկանի շենքի տանիքը՝ մոտ 80 քմ և ներսում փայտե ու կենցաղային իրեր։ Տարհանվել է շենքի 4-րդ և 5-րդ հարկի 12 բնակիչ։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից շենքեր։