«Հրապարակ»-ի տեղեկություններով գիշերը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ 36-ամյա գործարար տղամարդուն իր սեփական լավաշի փռում կախված են գտել։ Նախնական վարկածով վերջինս ինքնասպանություն է գործել։ Նա ամուսնացած էր, ունի 7-ամյա դուստր։
ՆԳՆ ոստիկանությունից «Հրապարակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնում են, որ սեպտեմբերի 20-ին ժամը 00.28-ին շտապ օգնության կայանից ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի Վիլնյուս փողոցում գործող հացի արտադրամասում հայտնաբերել են տղամարդու դի կախված վիճակում։ Հանգամանքները պարզվում են։ Կազված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։