Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը երեխային ծեծի ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, դայակը տնային կալանքի տակ է, Armenia Today-ին տեղեկացել է Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանից։
Նա նշել է, որ ՆԳՆ ոստիկանությունն օպերատիվ տեղեկությունն ստացել է օգոստոսի 13-ին։
«Ոստիկաններն օպերատիվ տեղեկություն են ստացել դեպքի մասին և, համագործակցելով մանկատան ղեկավարության հետ, բացահայտել են այն, հայտնաբերել նշված անձին, ձերբակալել և ներկայացրել քննչական բաժին»,- մանրամասնել է Սրագսյանը։
Սեպտեմբերի 19-ին Hraparak-ը գրել էր, որ «մանկատան դայակներից մեկը «պոլի փայտով» ծեծել է հաշմանդամություն ունեցող, չքայլող և չխոսող տղա երեխային՝ հարվածելով նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ ողնաշարին»։