«Արարատցեմենտ» գործարանի մուտքի ճակատային հատվածից հեռացվել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի տարբերանշանը, որի փոխարեն փակցվել է Հայաստանի Հանրապետության զինանշանը։ Համապատասխան տեսանյութն իր էջում հրապարակել է ընկերության կառավարիչ-տնօրեն Դավիթ Գևորգյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին ձերբակալվել, ապա կալանավորվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նրան պատկանող ընկերություններում իրականացված խուզարկություններից հետո դրանց մուտքերը կապարակնքվել էին։
Իրադարձություններից 10 օր անց՝ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կառավարումն ու պահպանությունը հանձնվել էր ՀՀ պետական մարմիններին։