Առանց հանրային աջակցության որակյալ լրատվամիջոցները չեն կարող աշխատել. «Հանրամեդիա»

Առանց հանրային աջակցության որակյալ լրատվամիջոցները չեն կարող աշխատել։ «Հանրամեդիա» հաղորդմանն այդ մասին ասել է Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը։ Նրա խոսքով, անհրաժեշտ է հետևողականություն, որ սկզբունքային որոշումներ կայացվեն։

Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվող «Հանրամեդիա» հաղորդմանը բանախոսները Լևոն Սարդարյանի հետ քննարկում են մեդիայի առաքելությունը, ներկայիս խնդիրները, ապագան։ «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի ղեկավար Վահագն Թևոսյանն էլ կարծում է, թե ԶԼՄ-ների ուղիղ ֆինանսավորումը կօգնի որակյալ բովանդակություն ստեղծել։

Leave a Comment