Մահացել է վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը – armeniatoday.am

Սեպտեմբերի 19-ին 61 տարեկանում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (RSC) տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը, հայտնել է «Ակօս»-ը։

Պարբերականի տվյալներով՝ Կիրակոսյանը նախորդ շաբաթ հանդիպման մասնակցելու նպատակով մեկնել էր Ստամբուլ, որտեղ ինքնազգացողությունը վատացել էր։ Նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ պարզվել էր, որ վերլուծաբանը գլխուղեղի արյունազեղում է ունեցել։

Կիրակոսյանը երկար ժամանակ գտնվել է վերակենդանացման բաժանմունքում։ 

Նա ծնվել է 1965 թվականի հունվարի 8-ին ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում։ 2006 թվականին տեղափոխվել էր Հայաստան և վերջին տարիներին ղեկավարում էր Երևանում գործող անկախ վերլուծական կենտրոնը՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (RSC)։

Տարբեր տարիներին նա խորհրդատվական աշխատանք է կատարել Ասիական զարգացման բանկի, Հայաստանում ԵՄ պատվիրակության, Ֆրանսիայի պաշտպանության նախարարության, ԵԱՀԿ-ի և ԱՄՆ Պետդեպարտամենտի համար։ Նրա վերլուծությունները հրապարակվել են նաև European Council on Foreign Relations-ում, Le Monde-ում, The Moscow Times-ում և Turkish Policy Quarterly-ում։

«Ակօս»-ի տվյալներով՝ Կիրակոսյանի հուղարկավորությունը տեղի կունենա Հայաստանում։

Leave a Comment