
ԱՄՆ գաղտնի ծառայությունը Սպիտակ տան մոտ ձերբակալել է մի տղամարդու, որը պահանջել է խոսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է The Sun-ը։
Թերթը հայտնում է, որ շաբաթ օրը իրավապահ մարմինները և զինվորականները շրջափակել են Սպիտակ տան մոտ գտնվող Լաֆայետ հրապարակի այգու խաչմերուկը, այն բանից հետո, երբ մեքենան մխրճվել է անվտանգության ցանկապատի կողքին գտնվող մայթեզրի վրա։
«Գաղտնի ծառայության աշխատակիցները Սպիտակ տան մոտ ձերբակալել են մի տղամարդու՝ անվտանգության խախտման մասին հաղորդում ստանալուց հետո», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հրապարակումը հաղորդում է, որ մեքենան վարող տղամարդուն ձեռնաշղթաներ հագցնելուց հետո նա պահանջել է խոսել ամերիկացի առաջնորդի հետ։