
ՀՀ-ում ՌԴ-ի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը սկսվել է Երևանի և Գյումրու ընտրատեղամասերում:
Ըստ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան՝ հանրապետությունում քվեարկության համար ստեղծվել է երկու ընտրատեղամաս՝ մեկը՝ Երևանում Ռուսաստանի դեսպանատանը, մյուսը՝ Շիրակի գլխավոր հյուպատոսարանում։
Քվեարկությունը տեղի կունենա այսօր մինչև 20:00-ը (Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ից մինչև 19:00):
Քվեարկելու իրավունք ունեն 18 տարեկանից բարձր Ռուսաստանի քաղաքացիները, որոնք մշտապես կամ ժամանակավորապես բնակվում են Հայաստանում: