Վթար է տեղի ունեցել Մեղրի-Երևան ավտոճանապարհին

Վթար է տեղի ունեցել Մեղրի-Երևան ավտոճանապարհին

Ըստ Shamshyan.com-ի՝ այսօր ժամը 07։00-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհին՝ Դիմիտրով բնակավայրի վարչական տարածքում, բախվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատարները, ինչի հետևանքով նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է։ Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Նախնական տեղեկություններով՝ խոշոր եղջերավոր անասուններից մի քանիսը սատկել են։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment