Արման Ծառուկյանը UFC 331-ում նոկաուտով հաղթել է մրցակցին – armeniatoday.am

Հայաստանն ու Ռուսաստանը ներկայացնող խառը մենամարտերի մարտիկ Արման Ծառուկյանը Լոս Անջելեսում ընթացող UFC 331 մրցաշարում հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին, հայտնում է Сhempionat-ը։ 

Ծառուկյանը մրցակցին նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում։ Մեկնարկային հինգ րոպեանոցի ավարտից մի քանի վայրկյան առաջ նա տապալել է մրցակցին։

29-ամյա Ծառուկյանի համար սա պրոֆեսիոնալ կարիերայում 24-րդ հաղթանակն էր, որոնցից 16-ը նա տարել է ժամանակից շուտ։

UFC 331-ի գլխավոր մենամարտում Ջոշուա Վանն ու Ալեքսանդր Պանտոժան կպայքարեն UFC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական գոտու համար։

Կարդացեք նաև՝

Սթրիմերը 50 000 դոլար կվճարի Ծառուկյանին՝ UFC 331-ի նրա անկյունում լինելու համար

Ուզում եմ գերազանցել Մախաչևի ռեկորդը․ Արման Ծառուկյան

Leave a Comment