ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցում հարցում է հրապարակել՝ առաջարկելով փոխել «Արհեստական բանականություն» (Artificial Intelligence, AI) անվանումը։
Թրամփի խոսքով՝ «Artificial Intelligence» ձևակերպումը «սխալ է և ոչ այնքան հնչեղ»։ Նա որպես հնարավոր տարբերակներ առաջարկել է՝
▫️ Superior Intelligence (SI)՝ «Գերազանց բանականություն»
▫️ Extreme Intelligence (EI)՝ «Ծայրահեղ բանականություն»
▫️ Supreme Intelligence (SI)՝ «Գերագույն բանականություն»
Թրամփը հետևորդներին կոչ է արել քվեարկել՝ նշելով, որ ցանկանում է ընտրել այս «անընդհատ զարգացող հեղափոխության» լավագույն անվանումը։
Նրա հրապարակումը, ըստ առկա տեղեկությունների, անվանափոխության պաշտոնական գործընթաց չի նախաձեռնում, խոսքը սոցիալական ցանցում անցկացվող հարցման մասին է։
