Ֆիդանը Իսրայելն անվանել է սպառնալիք ամբողջ աշխարհի համար

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելը դարձել է միջազգային խնդիր։

«Իսրայելը սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար։ Մենք տեսնում ենք, որ այս գաղափարը աջակցություն է ստանում նաև Իսրայելի ավանդական բարեկամների շրջանում»,- NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նա։

Նա նաև նշել է, որ Իսրայելը ձգտում է Սիրիան դարձնել իր գործողությունների նոր գոտին՝ Պաղեստինից և Լիբիայից հետո։

Leave a Comment