Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականի հաղթարշավը շարունակվում է

Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականի հաղթարշավը շարունակվում է

Հայաստանի տղամարդկանց հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Օլիմպիադայի 4-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբ: Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Շանթ Սարգսյանը՝ հաղթելով գրոսմայստեր Սանդրո Մարեկոյին:

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Գաբրիել Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment