Երևանում՝ Հրազդանի կիրճում, հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 15։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում տղամարդու դի կա։ Տեղում համայքնային ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 59-ամա Վրեժ Հ․-ն է, ում որպես անհետ կորած հարազատներն ու Կենտրոնականի ոստիկանները փնտրում էին։
Կայքը հավելել է, որ դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
