Ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության չորրորդ տուրի մեկնարկային խաղում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում ընդունել է «Ունիոն Բեռլինին» և հաղթել 7:0 հաշվով։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ է դարձել ֆրանսիացի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն, դուբլի հեղինակ՝ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Աչքի են ընկել նաև գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան և մարոկկացի կիսապաշտպան Իսմայել Սայբարին։
«Բավարիան» 10 միավորով առաջատարն է, «Ունիոն Բեռլինը» 16-րդ տեղում է՝ 1 միավորով։