Աջափնյակի մետրոյի կառուցումը հնարավոր է ՌԴ-ի հետ համագործակցությամբ․ Փաշինյան

Աջափնյակի մետրոյի կառուցումը հնարավոր է ՌԴ-ի հետ համագործակցությամբ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման հարցում Հայաստանը դիտարկում է Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորությունը։

«Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման հարցում վերլուծում ենք, որ մեր լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով նախագծվող կայարանի պարամետրերը և այն հանգամանքը, որ Երևանի մետրոպոլիտենը նախկինում կառուցվել է ռուսական աջակցությամբ, Ռուսաստանի հետ համագործակցությունը կարող է առավել արդյունավետ լինել։

«Այն պարամետրերով, որ նախագծում ենք և կառուցել ենք նախկինում մետրոպոլիտենը, մեզ անհրաժեշտ է ՌԴ աջակցությունը, առնվազն ՌԴ-ի հետ հնարավոր կլինի իրագործել հնարավորինս պակաս բարդություններով»,- նշել է վարչապետը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment