Լիբանանի հարավում պայթեցվել է իսրայելական բանակի ինժեներական մեքենան, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Հարավային Լիբանանի, այսպես կոչված, անվտանգության գոտում, որը վերահսկվում է իսրայելական բանակի կողմից։ Մեքենան պայթեցվել է պայթուցիկ սարքով, որը, ըստ իսրայելական կողմի, շիական «Հեզբոլլահ» շարժման զորամասերի կողմից է տեղադրվել։
Պայթյունի հետեւանքով երկու իսրայելցի զինվորականներ թեթեւ վնասվածքներ են ստացել, որոնք տեղափոխվել են հիվանդանոց՝ բուժման համար։
Ի պատասխան՝ իսրայելական բանակը հարձակվել է «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների վրա Լիբանանի մի քանի շրջաններում, հայտնում է մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը շարունակում են տեղակայված մնալ հարավային Լիբանանի անվտանգության գոտում՝ համաձայն հրադադարի համաձայնագրի և կշարունակեն հաղթահարել իսրայելցի քաղաքացիական անձանց և Իսրայելի պաշտպանության բանակի զորքերին սպառնացող սպառնալիքները», – ասվում է հայտարարության մեջ։