Լոլիկի մածուկի հաճախ օգտագործուման ազդեցությունը ուղեղի գործունեության վրա



Ըստ ուսումնասիրության՝ լոլիկի մածուկը կարող է զգալի ազդեցություն ունենալ ուղեղի գործունեության վրա։



Իսպանացի գիտնականները գիտափորձ են արել՝ մարդկանց խմբին ստիպելով 3 ամիս շարունակ լոլիկի մածուկ ուտել, ապա սքանավորել են ուղեղը։



Արդյունքում պարզվել է, որ այս տարածված սննդամթերքներից մեկը կարող է աննկատելիորեն փոխել մեր ուղեղի գործառույթը։


Կարմիր լոլիկը պարունակում է լիկոպեն կոչվող վառ գունանյութ, որը հզոր հակաօքսիդանտ է, որը կարող է հատել արյուն-ուղեղային պատնեշը և կարող է օգնել նվազեցնել նեյրոբորբոքումը։ Արդյունքները հրապարակվել են Antioxidants ամսագրում։

Այսպիսով՝ 42 մարդ երեք ամիս շարունակ օրական օգտագործել է 35 գրամ լոլիկի մածուկ։ Դրանից հետո նրանց մոտ նկատվել է ուշադրության և ասոցիատիվ հիշողության բարելավում, իսկ հետազոտությունները ցույց են տվել փոփոխություններ նեյրոնային ցանցի ակտիվության մեջ։ Գիտնականներն այս հնարավոր ազդեցությունը վերագրում են լիկոպենին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment