Քայլ առ քայլ գնում ենք առաջ. Կառլեն Հովհաննիսյանը` «Ակրոնում» իր առաջին գոլի մասին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը Տոլյատիի «Ակրոնի» կազմում առաջին գոլը խփելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Մենք հաղթեցինք, գլխավորը դա էր: Կարծում եմ՝ հաջող մտա խաղի մեջ, նաև գոլ խփեցի: Մենք դժվարություներ չենք ունեցել: Քայլ առ քայլ գնում ենք առաջ: Ահա արդյունքը: «Ակրոնում» հարմարվելու գործընթացը լավ է ընթանում: Տոլյատին լավ քաղաք է, մարդիկ ևս լավն են»,- Հովհաննիսյանի խոսքերը մեջբերում է Volga.news-ը:

Կառլեն Հովհաննիսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Լատվիայի (սեպտեմբերի 25) և Չեռնոգորիայի (սեպտեմբերի 28) դեմ Ազգերի լիգայի հանդիպումներին:

Leave a Comment