Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էլ-Զոր քաղաքի զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 11 զինծառայող, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սիրիայի պաշտպանության նախարարությնը։
«Փրկարարները հայտնաբերել են 11 զինծառայողի մարմին՝ քաղաքի արևմտյան մասում գտնվող Այյաշ թաղամասում փլուզված շենքի (որտեղ զինամթերք էր պահվում) փլատակները մաքրելիս։ Եվս ինը մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց», – ասված է հաղորդագրության մեջ։
Դեյր էլ-Զորի նահանգային վարչակազմի հաղորդագրության համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ի երեկոյան, իսկ ռազմական օբյեկտի տարածքը շրջափակվել է։ «Ընթանում է հետաքննություն՝ միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզելու ուղղությամբ», – նշված է տեքստում։
