Պարտավոր ենք հիշել այս օրը և հետևություններ անել․ արցախցի

Ինչքան էլ փորձենք հարմարվել և համակերպվել, սա այն չէ, ինչին համակերպվելու կամ ինչի հետ համաձայնելու որևէ հայ իրավունք ունի։ Պարտավոր ենք հիշել այս օրը, պարտավոր ենք հետևություններ անել, պարտավոր ենք չմոռանալ, որ մեզ ցեղասպանել են։ Մեզ վռնդել են մեր հայրենիքից, ամբողջ աշխարհը դա տեսել է, լռել է։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է արցախցի մի կին։

«Միայն մեր պայքարը, մեր պահանջատիրությունը, մեր իրավունքների մասին չմոռանալն է, որ մի օր մեզ նորից արժանապատիվ է դարձնելու։ Որովհետև այն, ինչ մենք ունենք այսօր, շատ հեռու է արժանապատվությունից։ Այն, ինչ կատարվում է ամեն օր՝ նոր նվաստացումներ, նոր զիջումներ, նոր հատակներ, վերջ չի ունենալու, եթե չունենանք հաղթանակներ, չուղղենք մեր մեջքը և չպայքարենք մեր իրավունքների համար»,- ասել է նա։

Leave a Comment