ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան հութիներին հակազդելու հստակ ծրագիր չունեն. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան ներկայումս հստակ պատկերացում չունեն, թե ինչպես կանգնեցնել «Անսար Ալլահ» շարժումը, շաբաթ օրը հաղորդել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Բազմաթիվ աղբյուրներ նշել են, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ հիմնական դաշնակից Սաուդյան Արաբիան չունեն հութիների հարձակումները ետ մղելու համաձայնեցված ծրագրեր», – հաղորդել է հեռուստաալիքը։

«Աղբյուրները կասկած են հայտնել, որ Սաուդյան Արաբիան միայնակ կկարողանա կանգնեցնել հութիներին», – նշել է CNN-ը։

Այնուամենայնիվ, ամերիկացի մի պաշտոնյա հեռուստաալիքին ասել է՝ ԱՄՆ-ն կարծում է, որ Ռիադին բավարար ռեսուրսներ է տրամադրում հութիներին հաջողությամբ հակազդելու համար։ Սաուդյան Արաբիան, իր հերթին, Վաշինգտոնին վստահեցրել է, որ Եմենի կառավարական ուժերը մարտունակ են։ Աղբյուրները նշել են, որ ԱՄՆ հետախուզությունը ամիսներ շարունակ զգուշացնում էր, որ հութիները կփորձեն փակել Բաբ էլ-Մանդեբ նեղուցը։

Leave a Comment