ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքը

ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքը
armtimes.com ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքին, որը ներառում է հակաօդային պաշտպանության համակարգերի արդիականացում։


 


Այս մասին գրել է Deutsche Welle-ն։


 


Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ եթե Կիևի և Վաշինգտոնի միջև համաձայնագիրը վերջնական տեսքի բերվի, Ուկրաինան կֆինանսավորվի եվրոպական ներդրումների և Ջո Բայդենի վարչակազմի կողմից հատկացված՝ ԱՄՆ-ի «Օտարերկրյա ռազմական ֆինանսավորում»  ծրագրի միջոցների համակցմամբ։


 


Ուկրաինան ԱՄՆ-ից հայցել է զինամթերք և հակաօդային պաշտպանության համակարգերի արդիականացման ծառայություններ։ Դրանց թվում են S-300-ի նման հրթիռները, GAM-67 հրթիռները, լազերային ուղղորդմամբ մեծ հեռահարության ՀՕՊ հրթիռային համակարգերը և այլ սպառազինություն։ Կիևը ԱՄՆ-ից խնդրել է նաև RPS-202 ռադարային համակարգեր՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար։


 


Պետդեպարտամենտն ընդգծել է, որ գործարքը չի պահանջի ԱՄՆ-ից կառավարության ներկայացուցիչների կամ կապալառուների գործուղում Ուկրաինա։


 


 


 


 


 




Կարդացել են
2 անգամ

Leave a Comment