Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում․ Հրազդան գետում հայտնաբերվել է դի

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ին սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան խոշորացված համայնքի Բջնի բնակավայրի 1-ին փողոցին հարակից Հրազդան գետում դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին փրկարարները սպասում են քննիչների ժամանելուն, որպեսզի գետում հայտնաբերված մարմինը դուրս բերեն, ինչից հետո պարզեն մահացածի ինքնությունը։

Leave a Comment