«Գանձասարի, Դադիվանքի փրկության մեր լացը զրո արժեք ունի աշխարհի համար»․ Թաթուլ Հակոբյան

«Գանձասարի, Դադիվանքի փրկության մեր լացը զրո արժեք ունի աշխարհի համար»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդներն ու նրա ղեկավարությունը արժանի կարող էին լինել աշխարհի ամենահարգի՝ Նոբելյան մրցանակի, եթե 1994 թվականի արյունալի պատերազմից հետո կարողանային.
ա/ արդար կերպով լուծել Արցախի խնդիրը, իմ կարծիքով այն հնարավորն էր՝ վերահսկվող տարածքների վերադարձ, կոմունիկացիաների վերաբացում, ԼՂԻՄ գումարած Լաչինի միջանցք անորոշ կարգավիճակ,
բ/ ականազերծում, պատերազմական գոտու վերականգնում, բոլոր փախստականների վերադարձ իրենց տներ,
գ/ երկու ժողովուրդների զղջում՝ կատարված բոլոր անմարդկային արարքների համար, որ բնորոշ են բոլոր պատերազմներին,
դ/ հարգանք միմյանց պատմության, լեզվի, մշակույթի, կրոնի, հավաքական հիշողության նկատմամբ:
Ցավոք, այս ամենը տեղի չունեցավ, իսկ երեք տարի առաջ այս օրը սկսվեց Ադրբեջանի հարձակումը, և Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությունը՝ ռուս խաղաղապահների անգործության, Հայաստանի չմիջամտության, Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի լռելյայն պայմանավորվածության պայմաններում:
Գանձասարի, Դադիվանքի ու հայկական ժառանգության փրկության մեր աղիողորմ լացը զրո արժեք ունի աշխարհի համար:
Պարտվածներս արժանի չենք ուշադրության ու գթասրտության:
Այս աղետի ու արհավիրքի ԲՈԼՈՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐՍ կանգնելու ենք Հայոց պատմության դատաստանի առաջ:
Մեզ այսօր մնում է մեկ բան՝ փրկել Հայաստանի Հանրապետությունը և այն ժառանգել հաջորդ սերնդին:
Իսկ դրա համար պետք է օրնիբուն աշխատել»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան

Leave a Comment