Գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը դիմել է Եվրոպական դատարան. հայցն ընդունվել է

Գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանըը հայտնում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Պաշտոնապես հայտարարում եմ․ իմ գործով ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության Եվրոպական դատարան ներկայացվել է դատական հայց՝ կոնկրետ փաստերի և իրավական հիմքերի հիման վրա, և այն ընդունվել է։

Եվրոպական դատարանում իմ ներկայացուցիչը Սիրանուշ Սահակյանն է՝ իր գործի լավագույն մասնագետներից մեկը և ազգին նվիրված իրավաբան։

Ինձ համար սա կարևոր իրավական քայլ է՝ իմ իրավունքների, արժանապատվության և ճշմարտության պաշտպանության ճանապարհին։

Մի խնդրանք,իմ մասին տեղեկություններ ստանալու համար մի հարցրեք ուրիշներին։ Ինձանից լավ ոչ ոք չի կարող պատասխանել ձեր հարցերին»։

Leave a Comment