19.09.2026 | 14:08
Հարգելի Դիլիջանի համայնքապետարան, կուզենայի հասկանալ կոնկրետ ի՞նչ քայլեր են արվել ՍԵՐԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ անվան, թողած մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող․․․ Տարիներ շարունակ ինքս եմ համալրում նրա ֆոնդը, զբաղվում կյանքի և գիտական գործունեության անհայտ հարցերով, ուսումնասիրմամբ և լուսաբանմամբ, փնտրում նյութեր, հանդես գալիս հրապարակումներով, այս տարիներին նրա ֆոնդը համալրվել է հատկապես իմ շնորհիվ․․․ Ամենածավալուն աշխատանքս կարծում եմ Ձեզ հայտնի է, նրա մասին ուսումնասիրությունը, որը շատերի բնորոշմամբ հուշարձան դարձավ ՍԵՐԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ հիշատակին, որը ոչ միայն նրա կյանքի և գործունեության մասին է, այլև Դիլիջանի պատմության և դիլիջանցիների։ Ի դեպ, դա արվել է իմ նյութական միջոցով և ցանկությամբ, և հոգևոր պարտքի ու հիշատակի այն գիտակցումով, որ Դիլիջանը նաև իմ նախնիների՝ մեծերիս ծննդավայրն է։
Արդեն 48 տարի Դիլիջանում նրան հիշեցնողը իր շիրիմն է, որին պարբերաբար այցելում եմ, թանգարանի հետ կապված անունը և գիրքը․․․
Հ․Գ․
Այսօր Դիլիջանի անվանի զավակ, արվեստաբան, ազգագրագետ, մանկավարժ և հայկական ժողովրդական արվեստի նվիրյալ Սերիկ Դավթյանի ծննդյան օրն է։
Սերիկ Դավթյանը ծնվել է Դիլիջանում և իր ամբողջ կյանքը նվիրել հայկական ժողովրդական ու դեկորատիվ-կիրառական արվեստի ուսումնասիրությանն ու պահպանմանը։ Նրա գիտական աշխատանքների շնորհիվ սերունդներին են փոխանցվել հայկական ասեղնագործության, ժանյակի, կարպետի և ժողովրդական արվեստի այլ ճյուղերի մասին արժեքավոր գիտելիքներ։
Նրա հեղինակած «Հայկական ժանյակ», «Հայկական ասեղնագործություն», «Հայկական կարպետ» և այլ աշխատություններ այսօր էլ կարևոր տեղ ունեն հայկական կիրառական արվեստի ուսումնասիրության մեջ։
Դիլիջանի համար Սերիկ Դավթյանի անունը ոչ միայն պատմական հիշողություն է, այլև քաղաքի մշակութային ինքնության մի կարևոր մաս։ Նրա թողած ժառանգությունը շարունակում է ապրել արվեստի, կրթության և մշակութային ժառանգության պահպանության միջոցով։