
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինը հայտարարել է Հայաստան կատարելիք իր այցի և նախատեսված բոլոր միջոցառումների չեղարկման մասին։ Այս որոշման պատճառը Հայաստան մեկնելու հետ կապված լուրջ ֆիզիկական ռիսկերն ու սպառնալիքներն են, հայտնել է Յաշինը՝ առանց այլ մանրամասներ նշելու։
«Վաշինգտոնում ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին։ Ես չեմ կարող բացահայտել մանրամասները, բայց խոսքը վերաբերում է ֆիզիկական սպառնալիքի: Ցավոք, ես չեմ կարող անտեսել այս տեղեկատվությունը և ստիպված եմ հետևել անվտանգության կանոնակարգերին։», – «Ինստագրամում» գրել է Յաշինը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում հնարավորություն կունենա այցելել Երևան։
Գրառմանը կից Յաշինը ինստագրամյան իր էջում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոճով տեսանյութ է հրապարակել, որտեղ Զեմֆիռայի «Прости меня моя любовь» երգի ներքո:
Ընդդիմադիր գործիչը Միացյալ Նահանգներում է, որտեղից նա պատրաստվում էր մեկնել Հայաստան: Այստեղ նա պլանավորում էի մասնակցել «Կեսօր խաղաղ Ռուսաստանի համար» միջոցառմանը և «հանդիպում անցկացնել հակապատերազմական համայնքի հետ»:
Իլյա Յաշինին 2022 թվականին դատապարտել են 8 տարվա ազատազրկման՝ ռուսական բանակի մասին իբր կեղծ տեղեկություններ տարածելու համար։ 2024 թվականի օգոստոսին նա ազատ էր արձակվել կալանավորների փոխանակման շրջանակներում, և լքել էր երկիրը։ 2024-ին արդեն Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինի նկատմամբ։
Ինքը Յաշինը հայտարարել է, որ իրեն հայտնի չէ իր դեմ քրեական նոր գործի մասին, սակայն հավանաբար անաղմուկ քրեական գործ է հարուցվել, որպեսզի եթե ինքը որոշի Ռուսաստան գնալ, հենց օդանավակայանում ձերբակալեն։