Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը

Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը


 

1lurer. Սեպտեմբերի 18-ին Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ մզկիթներից մեկի մոտակայքում, տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն արդեն անցել է 30-ը: 100-ից ավելի մարդ վիրավորվել է: Փլուզվել է մզկիթի պատերից մեկը: Վնասվել են նաև մերձակա շինություններ։


 


ԶԼՄ-ների տվյալով՝ մզկիթը եղել է ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ: Վիրավորների թվում կան նաև ոստիկաններ։


 


Հաղորդվում է, որ պայթյունն իրականացրել է ինքնասպան տահաբեկիչը: Սակայն որևէ խմբավորում դեռ պատասխանատվություն չի ստանձնել տեղի ունեցածի համար:


 


Նշվում է, որ մզկիթի մոտակայքում փոխհրաձգության ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները վնասազերծել են վեց կասկածյալի։


 


 


 


 




Կարդացել են
անգամ

Leave a Comment