Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն նշել է, թե ակումբի նախկին աստղերից ում կվերադարձներ թիմ։
«Կրիշտիանու Ռոնալդու, Զինեդի Զիդան և Ռոնալդո, եթե կարողանային վերադառնալ։ Կրիշտիանուն կկարողանար վերադառնալ, Զիզուն դեռ խաղում է երբեմն։ Իսկ Ռոնալդոյի դեպքում կարելի է ասել, որ բարձր կարգը երբեք չի խամրում։
Նրանք «Ռեալի» լեգենդներն են։ Նրանք այնքան շատ բան են տվել «Ռեալին», որ մինչեւ հիմա վայելում են ակումբի երկրպագուների հարգանքն ու սերը»,- Մբապեի խոսքերը մեջբերում է AS-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 7 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։
Transfermarkt-ը Մբապեի արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։