ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Սգո երթ` դեպի «Եռաբլուր»

19 Սեպտեմբերի, 2026

 

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախյան պատերազմներում զոհվածների ծնողների և հարազատների նախաձեռնությամբ, կազմակերպվել է սգո երթ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ի հիշատակ հայրենիքի կորստի և ի խոնարհումն մեր նահատակների։

Միասնական լուռ երթը հարգանքի տուրք է Արցախի ազգային-ազատագրական պայքարի բոլոր տարիներին՝ 1988–2023 թթ., իրենց կյանքը Հայրենիքի անվտանգությանն ու պաշտպանությանը նվիրաբերած հայորդիներին։

Հիշատակելու ենք նաև անհայտ կորածներին, Բաքվում պահվող մեր հայրենակիցներին, պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով զոհված խաղաղ բնակիչներին, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ի ողբերգական պայթյունի զոհերին։

Նախատեսվում են ծաղիկների խոնարհում, աղոթք և լռության րոպե։

Երթն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Leave a Comment