«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության որոշ պատգամավորներ կեսօրից հետո Ազգային ժողով են ներկայանում ալկոհոլ օգտագործելուց հետո, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով խորհրդարանում աշխատող լրագրողների դիտարկումներին։
Թերթը մասնավորապես պնդում է, որ ՔՊ պատգամավոր Լյուդվիգ Գյուլնազարյանից խորհրդարանում ալկոհոլի հոտ է եկել։ Պարբերականը դա ներկայացրել է որպես պատգամավորի՝ ոգելից խմիչք օգտագործած լինելու նշան։
Թերթը նաև հիշեցրել է, որ ընդդիմադիր պատգամավոր եղած տարիներին Նիկոլ Փաշինյանը հաճախ էր քննադատում ՀՀԿ անդամների խորհրդարանական «գինարբուքները»։
