Օդի ջերմաստիճանը կնվազի, առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն



Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-ին ժամանակ առ ժամանակ, 20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 21-23-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 19-ին Շիրակի, Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Նշվում է, որ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, սեպտեմբերի 21-23-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում սեպտեմբերի 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, 20-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 29-31 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +20…+22 աստիճան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment