Iravaban.net-ը ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի որոշումը՝ թեկնածուին դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից հանելու մասին։
Հիմք ընդունելով Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի 2026 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ ԿԽ-015/26 որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և նույն հոդվածի 5-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Անի Հովհաննիսյանին հանել Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի հունվարի 23-ի «Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու և հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-7-Ո-8 որոշմամբ հաստատված՝ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից: