Արհեստական բանականությունը չի ոչնչացնի մարդկությանը, կարծում է Nividia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը։
«Կարծում եմ՝ աշխարհի վերջի մասին հայտարարությունները, որոնք վախ են տարածում ամբողջ Ամերիկայում, հատկապես, երբ դրանք գալիս են այն մարդկանցից, ովքեր իրենք են դա օգտագործում, ինձ համար ոչ մի իմաստ չունեն։ Այնպես որ, դրանք պետք է ունենան ինչ-որ թաքնված դրդապատճառ։ Գուցե դա քաղաքականություն է, գուցե դա ինչ-որ այլ բան է, գուցե դա պարզապես ուշադրություն գրավելու փորձ է, կամ գուցե դա ձեզ հետ հիանալի հարցազրույց ստանալու համար է։ Ես չգիտեմ, թե ինչն է պատճառը։ Բայց ինչպես էլ որ անվանեն, 2030 թվականը աշխարհի վերջը չի լինելու։ Աշխարհի վերջ լինելու հավանականությունը 0% է», – ասել է նա CBS- ին տված հարցազրույցում ։