«Ճերմակ շապիկը»՝ «Սինեմա Սթար»-ի ամենաեկամտաբեր ֆիլմերի հնգյակում – armeniatoday.am

«Ճերմակ շապիկ» ֆիլմը վարձույթի առաջին իսկ շաբաթվա արդյունքներով ընդգրկվել է«Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցում ցուցադրված հայալեզու ամենաեկամտաբեր ֆիլմերի լավագույն հնգյակում, հայտնել է «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցի ղեկավար, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը

Նրա խոսքով՝ նման դիտելիություն ապահոված հայալեզու ֆիլմերի շարքում այն միակն է, որը կենսագրական կամ կատակերգական ժանրի չէ։ Կարապետյամը նար հայտնել է, որ ֆիլմի ստեղծման համար պետական բյուջեից ոչ մի լումա չի ծախսվել։

«Այս արդյունքը փաստում է, որ հայ հանդիսատեսը գնահատում է լավ աշխատանքը և նոր որակ է պահանջում։ Այն նաև ապացուցում է, որ հայկական ֆիլմը կարող է շահութաբեր լինել նույնիսկ առանց հինգ րոպեն մեկ հայտնվող գովազդի»,- նշել է Կարապետյանը։

Նա հավելել է, որ հայ հանդիսատեսը ցանկանում է դիտել ոչ միայն հայալեզու կատակերգություններ։

Ֆիլմը նկարահանել է MONK3 փրոդաքշնը։ Ֆիլմը պատմում է գործարար Վահրամ Ստեփանյանի երդեւ` Մարկի մսդին, որը ոչ սթափ վիճակում մի տղամարդու է վրաերթի ենթարկում, ինչը դառնում է ճակատագրական ֆիլմի բոլոր հերոսների համար: Հայրը Մարկին տեղավորում է հոգեբուժարան` պատժից խուսափելու համար, որտեղ Մարկը ծանոթանում է հոգեբուժարանում տևական ժամանակ ապրող Սալլիի հետ ու սիրահարվում է: Սալլիին հոգեբուժարանից դուրս հանելու համար Մարկը կազմակերպում է նրանց փախուստը: Երիտասարդները ճանապարհ են ընկնում գտնելու Սալլի մորը, բայց ճանապարհը բարդ է և լի ծանր փորձություններով:

Leave a Comment