Մեսսին թարմացրել է իր իսկ համաշխարհային ռեկորդը՝ նվաճելով կարիերայի 49-րդ թիմային տիտղոսը

«Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին թարմացրել է կարիերայի ընթացքում նվաճած թիմային տիտղոսների քանակով համաշխարհային ռեկորդը։ Նրա համար հերթական՝ 49-րդ տիտղոսը դարձել է Չեմպիոնների գավաթը։

Եզրափակիչում «Ինտեր Մայամին» 1։0 հաշվով հաղթել է մեքսիկական «Կրուս Ասուլին»։ Հանդիպման միակ գոլը խփել է հենց Մեսսին։

Մինչ «Ինտեր Մայամի» տեղափոխվելը Մեսսին հանդես է եկել ֆրանսիական ՊՍԺ-ում և իսպանական «Բարսելոնայում»։ Կատալոնական ակումբի կազմում նա չորս անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, երեք անգամ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, ինչպես նաև երեք անգամ դարձել է Աշխարհի ակումբային առաջնության հաղթող։

Leave a Comment