Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ շարունակվող հակամարտության ֆոնին Իրանը ձգտում է համաձայնության հասնել Միացյալ Նահանգների հետ։ Այս կարծիքը նա հայտնել է NewsNation հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Հենց հիմա նրանք ցանկանում են համաձայնության գալ»,- ասել է Թրամփը։ «Եթե դա սխալ համաձայնություն լինի, ես նույնիսկ չեմ քննարկի այն։ Բայց հենց հիմա նրանք ցանկանում են համաձայնության գալ, քանի որ բոլոր առումներով պարտվում են»,- պնդել է ԱՄՆ նախագահը։

Պատասխանելով Իրանը «ոչնչացնելու» հնարավորության և Թեհրանի դեմ հետագա ռազմական գործողությունների մասին իր վերջին հայտարարություններին՝ Թրամփն ասել է. «Կտեսնենք, թե ինչ տեղի կունենա»։

Leave a Comment