Չեխական կործանիչները օդ են բարձրացվել Լեհաստանի արևելյան սահմանների մոտ ԱԹՍ-ների հայտնվելու պատճառով

Չեխիայի ռազմաօդային ուժերի գերձայնային JAS 39 Gripen կործանիչները օդ են բարձրացվել այն բանից հետո, երբ Լեհաստանի արևելյան սահմանների մոտ անօդաչու թռչող սարքեր են հայտնվել։ Այս մասին հայտնել է ČTK գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ կործանիչները վերահսկողական հետախուզում են իրականացրել Լեհաստանի օդային տարածքում, ապա, երբ նրանց փոխարինել են Լեհաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, վերադարձել են Չեխիայի արևելքում գտնվող Պարդուբիցեի ավիաբազա։

Կործանիչներն օդ են բարձրացվել ՆԱՏՕ-ի հրամանատարության հրահանգով։ Գործակալությունը հիշեցնում է, որ դաշինքի անդամ պետությունները համատեղ ապահովում են Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան հատվածում գտնվող երկրների օդային տարածքի պաշտպանությունը։

Leave a Comment