Նոբելյան մրցանակի դրամաշնորհը բարձրացվել է մինչև 1.2 միլիոն դոլար

Նոբելյան մրցանակի դրամաշնորհը բարձրացվել է մինչև 1.2 միլիոն դոլար

2026 թվականի Նոբելյան մրցանակի դրամաշնորհը բարձրացվել է մինչև 12 միլիոն շվեդական կրոն (1.2 միլիոն դոլար) յուրաքանչյուր կատեգորիայի համար։ Մրցանակի կայքէջի համաձայն՝ որոշումը կայացրել է Նոբելյան հիմնադրամը։

Կազմակերպությունը պարզաբանել է, որ յուրաքանչյուր կատեգորիայի մրցանակի չափը բարձրացել է 1 միլիոն շվեդական կրոնով (100,000 դոլար)։ Վերջին 15 տարիների ընթացքում մրցանակի չափը մի քանի անգամ ճշգրտվել է, այդ թվում՝ կրճատվել։

Նոբելյան մրցանակի դափնեկիրները կհայտարարվեն հոկտեմբերի 5-12-ը։

Leave a Comment